«Ակադեմիական քաղաքը» և 2030թ. գիտության ֆինանսավորման ծավալը մի նմանություն ունեն. երկուսն էլ անիրատեսական են բյուջեի ու տնտեսության այս պայմաններում․ Հովակիմ Զաքարյան
Հովակիմ Զաքարյանը գրել է․
««Ակադեմիական քաղաքը» և 2030թ. գիտության ֆինանսավորման ծավալը (ՀՆԱի 0.75%) մի նմանություն ունեն. երկուսն էլ անիրատեսական են բյուջեի ու տնտեսության այս պայմաններում։ Ընդորում, առաջինն արդեն «խժռում» է երկրորդի միջոցները, որի պատճառով նույնիսկ եղած ծրագրերի շարունակականությունը պատկան մարմինը՝ Գիտության կոմիտեն, չի կարողանում ապահովել։
Սա է ներկա կառավարության ունակությունը որևէ լուրջ բան պլանավորելու, հաշվարկելու, և ծրագրածը իրական բովանդակության վերածելու հարցում»։

