Թուրքիան կամրապնդի Սաուդյան Արաբիային ռազմական աջակցությունը հուսիների հարձակումների ֆոնին

Թուրքիան մտադիր է ուժեղացնել Սաուդյան Արաբիային տրամադրվող ռազմական աջակցությունը՝ հուսիների հարձակումների ֆոնին։ Այս մասին հայտնում է Middle East Eye-ը։

Ակնկալվում է, որ Անկարան Սաուդյան Արաբիա կուղարկի լրացուցիչ ռազմական տեխնիկա, տեխնիկական անձնակազմ, արտակարգ արձագանքման ուժեր և նրանց ուղեկցող մարտական ստորաբաժանումներ։

Միաժամանակ, Թուրքիան չի նախատեսում թագավորություն ուղարկել մեծաթիվ զորախումբ կամ անմիջականորեն միջամտել Եմենում ստեղծված իրավիճակին։ Ուժերի հետագա տեղակայման համար անհրաժեշտ կլինի Թուրքիայի խորհրդարանի հավանությունը, որը պետք է նաև վավերացնի համատեղ պաշտպանության վերաբերյալ Մեքքայի համաձայնագիրը։

Անկարան շարունակում է համոզված լինել, որ դիվանագիտական ջանքերը կարող են առաջիկա ամիսներին արդյունք տալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031