ՌԴ նախագահի ներկայացուցիչ Դմիտրիևը Նյու Յորքում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ. CNN
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ ներդրումային տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրների։
Ըստ լրատվամիջոցի զրուցակիցների՝ կողմերը քննարկել են ամերիկա-ռուսական համագործակցության և Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։
Աղբյուրները նշել են, որ Դմիտրիևը Նյու Յորքում է՝ շարունակելու խաղաղության հաստատման ջանքերը և ՌԴ-ԱՄՆ երկխոսությունը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ բանագնացների հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Մոսկվայում։
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել էին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

