Բաժիններ՝

Խելացի ջեռուցում և հովացում Հայաստանում․ AC Design-ը և Smartic-ը միավորում են ինժեներական և խելացի տան տեխնոլոգիաները

Հայաստանում ջեռուցումն ու հովացումն այսուհետ կարելի է կառավարել ավելի խելացի։ AC Design-ը և Smartic–ը միավորել են իրենց միջազգային փորձը և առաջարկում են համատեղ լուծում՝ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի խելացի կառավարման համար՝ բնակելի և կոմերցիոն տարածքներում։ Ինժեներական մասը AC Design-ն է ապահովում, ավտոմատացումը՝ Smartic-ը՝ կլիմայի կառավարումը դարձնելով ավելի հարմար, ճկուն և անհատականացված։

Գործնականում ջեռուցումն ու հովացումը դառնում են խելացի կառավարման ընդհանուր համակարգի մաս։ Հեռախոսից կարող եք փոխել ջերմաստիճանը, ընտրել տարբեր ռեժիմներ և կարգավորել համակարգը այնպես, որ այն ինքնուրույն աշխատի՝ կախված օրվա ժամից, ջերմաստիճանից կամ նրանից, թե ինչպես է օգտագործվում տարածքը։

Օրինակ՝ գրասենյակը հանգստյան օրերին դատարկ է, կամ ընտանիքն ամբողջ օրը տանը չէ։ Համակարգն ինքը կնվազեցնի ջեռուցումը կամ հովացումը, քանի դեռ ոչ ոք չկա, և նախապես սահմանված ժամին կվերականգնի հարմարավետ ջերմաստիճանը։ Լուծումը հարմար է թե՛ բնակարանների և առանձնատների, թե՛ գրասենյակների, հյուրանոցների և այլ կոմերցիոն տարածքների համար։

«Մենք միավորում ենք HVAC-ի ինժեներական փորձն ու պրոֆեսիոնալ ավտոմատացումը՝ ստեղծելով մեկ ամբողջական լուծում, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել տարածքի միկրոկլիման»,— նշում է AC Design-ի համահիմնադիր Ցոլակ Հարությունյանը։

«Խելացի տան գաղափարը հենց այն է, որ տեխնոլոգիան հարմարվի մարդու առօրյային, ոչ թե հակառակը։ Կլիմայի ավտոմատացումը դրա կարևոր մասն է․ համակարգը կարող է աշխատել նախապես սահմանված սովորությունների ու սցենարների համաձայն՝ նվազեցնելով ամենօրյա ձեռքով միջամտության անհրաժեշտությունը»,— նշում է Smartic-ի համահիմնադիր Բորիս Սահակյանը։

Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է տարածքի և հաճախորդի կարիքների գնահատումից։ Այնուհետև AC Design-ի և Smartic-ի մասնագետները միասին նախագծում են կլիմայական համակարգը և դրա խելացի կառավարումը։

Ըստ էության, համագործակցությունը միավորում է երկու ուժեղ կողմ՝ AC Design-ի փորձը կլիմայական և ինժեներական համակարգերում և Smartic-ի փորձը խելացի տան ու շենքերի ավտոմատացման ոլորտում։ Արդյունքում բնակելի և կոմերցիոն նախագծերը ստանում են մեկ ամբողջական լուծում՝ երկու առանձին համակարգերի փոխարեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930