Հայաստանում ջեռուցումն ու հովացումն այսուհետ կարելի է կառավարել ավելի խելացի։ AC Design-ը և Smartic-ը միավորել են իրենց միջազգային փորձը և առաջարկում են համատեղ լուծում՝ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի խելացի կառավարման համար՝ բնակելի և կոմերցիոն տարածքներում։ Ինժեներական մասը AC Design-ն է ապահովում, ավտոմատացումը՝ Smartic-ը՝ կլիմայի կառավարումը դարձնելով ավելի հարմար, ճկուն և անհատականացված։