Բաքվում հայտարարել են «Թրամփի ուղու» ներուժի մասին՝ տարածաշրջանային էներգետիկ կապակցվածության համար

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը ներուժ ունի զարգացնելու տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածությունն ու դիվերսիֆիկացումը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի «կուլիսներում»։

«Իր ելույթում նախարարը ներկայացրել է Ադրբեջանի տեսլականը, որը տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդումը դիտարկում է որպես տնտեսական աճի, կայուն մատակարարման շղթաների ձևավորման և նոր ներդրումային հնարավորությունների առաջացման շարժիչ ուժ», – նշվում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բայրամովը նաև ընդգծել է TRIPP-ի ներուժը՝ տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության և դիվերսիֆիկացման զարգացման գործում։

Բացի այդ, նախարարը խոսել է Ադրբեջանի շարունակական ներդրումների մասին՝ ինտեգրված տրանսպորտային-լոգիստիկ հանգույց ստեղծելու ուղղությամբ, որի առանցքային տարրերն են Բաքվի նավահանգիստը և «Ալյաթ» ազատ տնտեսական գոտին։

Նա նաև ընդգծել է թվայնացման, լոգիստիկ և մաքսային ընթացակարգերի օպտիմալացման, ինչպես նաև գործընկերների միջև գործողությունների համակարգման կարևորությունը՝ առանձնապես նշելով Ղազախստանի, Թուրքիայի և Վրաստանի հետ փոխգործակցության «ճանապարհային քարտեզների» հաջող իրականացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930