Գժանոց է. նա անգամ ակնարկեց, որ Ռուսաստանն է մեղավոր Հայոց ցեղասպանության մեջ. Արթուր Խաչիկյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են իրավիճակն Իրանի շուրջ և ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների հնարավոր հետևանքները հակամարտության զարգացման վրա։
Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի շուրջ հնարավոր նոր պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի դերին, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրա հետագա զարգացման հնարավոր փուլերին։

Խոսք է գնացել նաև աշխարհակարգի փոփոխության, միջազգային հարաբերությունների ձևափոխման և Թուրքիայի պլանների մասին, ներառյալ՝ հայտնի «Ալթայ» պլանը։
Թողարկման թեմաների թվում են հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարներին և Ադրբեջանի ոչ խաղաղ գործողություններին Հայաստանի պատմության նկատմամբ։
Հայկ Դերզյան

