LG-ն մշակել է գերբարակ էկրան սմարթֆոնների համար
Բարեբախտաբար, անցել են այն ժամանակները, երբ էկրանը կարող էր զբաղեցնել ամբողջ սեղանը, և այժմ սմարթֆոնների համար կառուցված էկրանները պատկերի գերազանց որակ են ապահովում` միևնույն ժամանակ լինելով շատ բարակ: Սակայն այս էկրանը, որը մշակել է LG-ն, հրաշալի բարակություն ունի:
1080p թողունակությամբ և 5.2 դյույմանի անկյունագծով LG նոր էկրանի հաստությունը կազմում է ընդամենը 2.2 մմ: Բացի այդ՝ էկրանի շրջանակի հաստությունը ևս շատ փոքր է` 2.3մմ, այնպես որ՝ գործնականում դրա ամբողջ մակերեսը զբաղեցնում է հենց ինքը` էկրանը: