Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Կայացել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Սեպտեմբերի 17-ին` մրցումների մեկնարկային օրը, Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ։ Ռինգ դուրս կգան Էլիդա Քոչարյանը, Ժիրայր Սարգսյանը, Հարություն Հակոբկոխյանն ու Նարեկ Մանասյանը։


