Բաժիններ՝

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ Յոլյան

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

«72-ամյա Կարինե Մանանյան Գորիսում ապրում է հայրական տան մեկ սենյակում՝ եղբոր ընտանիքից առանձին։ Փաստացի միայնակ ապրող այս կինը առաջին կարգի հաշմանդամ է և շուրջ 50 տարի գամված է անկողնուն։

Կարինեի միակ եկամուտը 52 հազար դրամ թոշակն է։ Սոցիալական գնահատման արդյունքում նրան զրկել են նպաստից՝ փաստացի համարելով, որ այս կնոջ սոցիալական վիճակն այնքան էլ ծանր չէ, և նա պետական աջակցության կարիք չունի։

Թե ինչպես է անկողնուն գամված, առաջին կարգի հաշմանդամ կինը հայտնվել «բարեկեցիկների» շարքում, դեռ կպարզվի։

Բայց այստեղ ամենաանհեթեթը դեռ առջևում է։

Նպաստը վերականգնելու համար Կարինեն պետք է լուծի ժառանգության հարցը, դիմի նոտարի, ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր և անցնի պետական համակարգի սահմանած ընթացակարգերը։

Միայն թե կա մի «փոքր» խնդիր՝ Կարինեն անկողնուց չի կարողանում վեր կենալ։

Այսինքն՝ պետությունը մի կողմից նրան զրկում է սոցիալական աջակցությունից, մյուս կողմից պահանջում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ֆիզիկապես անհնար են նրա համար։

Սա՞ է այն մարդակենտրոն և սոցիալական պետությունը, որի մասին ամեն օր խոսում են իշխանության ներկայացուցիչները։

Եթե առաջին կարգի հաշմանդամ, անկողնուն գամված 72-ամյա կինը ձեր չափանիշներով «բարեկեցիկ» է, ապա ո՞վ է ձեր պատկերացմամբ իսկապես անապահով։

Կարինե Մանանյանն ապրում է Գորիս քաղաքում՝ Մամիկոնյան 32 հասցեում։

Իրավասու մարմինների պատասխանատուներին հորդորում եմ գործով զբաղվել, ուսումնասիրել իրավիճակը և օրենքով սահմանված կարգով անհապաղ լուծում տալ նրա խնդրին։

Անձամբ հետամուտ եմ լինելու հարցի լուծմանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930