Էլազըղի հայկական գերեզմանատունը պետական պահպանության տակ է անցել

Էլազըղի (Խարբերդ) Շահինքայա թաղամասում գտնվող հայկական գերեզմանատունը Դիարբեքիրի մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային խորհրդի որոշմամբ գրանցվել է որպես «պահպանության ենթակա մշակութային անշարժ արժեք»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2026 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ գերեզմանատանը սահմանվել է 1-ին կարգի պահպանության կարգավիճակ, իսկ դրա տարածքում գտնվող Սուրբ Նշան մատուռը նույնպես ներառվել է պահպանության շրջանակում։

Գրանցման գործընթացը մեկնարկել էր Էլազըղի հայկական համայնքի ներկայացուցիչ Արման Յաղջըի՝ հուլիսի 22-ին ներկայացրած դիմումից հետո։ Որոշմամբ գերեզմանատան տարածքում ցանկացած շինարարական կամ քաղաքաշինական աշխատանք իրականացնելու համար անհրաժեշտ կլինի պահպանության խորհրդի համապատասխան թույլտվությունը։

Որոշումից հետո Կ․ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը զանգահարել և շնորհավորել է Արման Յաղջըին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930