Արարատ Միրզոյանը կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմանը, հայտնում են գերատեսչությունից։

«Սեպտեմբերի 14-ին տեղի կունենա «Զրույց ԱԳՄԱ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցելու համար հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող 18-ից 35 տարեկան երիտասարդներ:

Քննարկման հիմնական թեմաներն են ՀՀ նոր ձևավորված կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջազգային համագործակցության, նոր հնարավորություններն ու հեռանկարները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:

Քննարկումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով. պատրաստե´ք ձեզ հետաքրքրող հարցերը:

Մասնակցության համար խնդրում ենք մինչև սեպտեմբերի 10-ը՝ ժ. 15:00-ը, հայտ ներկայացնել հետևյալ հղումով:

Հանդիպման օրը և ժամը` սեպտեմբերի 14, ժ. 16:00:

Վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930