Ինչո՞ւ է ՔԿ-ն կարճել «Հարավկովկասյան երկաթուղիների»՝ 60 մլն դոլարի գործը․ Փաշինյանի արձագանքը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ կլինի:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ մտադրություն չի ունեցել ու հիմա էլ չունի վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի Դաշնության հետ։

«Մենք մեծ հաճույքով ենք ընդունում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկներին և տեսնում ենք, որ հիմա նրանք ՀՀ զբոսաշրջային առավելություններն առաջ մղող շատ ակտիվ դերակատար են դարձել։ Հայաստանի հանրությունն էլ մեծ հաճույքով և սիրով է ընդունում այդ մարդկանց, իրենք էլ Հայաստանում իրենց կարծես թե վատ չեն զգում, մենք էլ ուրախ ենք։ Նման բան մեր մտքով երբևէ չի էլ անցել, նման պատճառ չունենք»,- շեշտեց  նա։

 Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930