Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են տրանսպորտային համագործակցության զարգացումը

Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են օդային, ծովային և ցամաքային տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման հարցը և երկրների թվային լոգիստիկ հարթակների ինտեգրման հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ 2026-ի հունվար-հուլիս ամիսներին ռուսական ավիաընկերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղափոխել են ավելի քան 3 մլն ուղևոր։ Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ երկու երկրների տրանսպորտային ոլորտների միջև հաստատվել են կայուն և ամուր հարաբերություններ։

Ընդգծվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։

Բացի այդ շեշտվել է, որ Ազով-Սև ծովի ավազանում անվտանգ նավարկության ապահովումը մնում է երկու երկրների ծովային իշխանությունների գերակա խնդիրը։ Կողմերը նաև քննարկում են փորձի փոխանակման և ռուսական և թուրքական թվային լոգիստիկ հարթակների միջև ինտեգրման հնարավորությունը՝ տրանսպորտային գործընթացները օպտիմալացնելու համար։

Նախարարությունը նաև նշել է, որ ռուսական կողմը դրականորեն է վերաբերվում Թուրքիայի նախաձեռնությանը՝ ճանապարհային տրանսպորտի ոլորտում նոր միջազգային միջկառավարական կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930