Թուրքիան վիզային ռեժիմից ազատել է Սիրիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է որոշում, ըստ որի Սիրիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք Թուրքիա մուտք գործելու համար կազատվեն վիզայից։
Դիվանագիտական անձնագիր ունեցող Սիրիայի քաղաքացիները զբոսաշրջային նպատակով Թուրքիա այցելելու դեպքում յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում կարող են երկրում մնալ մինչև առավելագույնը 90 օր՝ առանց վիզայի։ Նրանք նաև Թուրքիայի տարածքով տարանցիկ անցումների դեպքում էլ կազատվեն վիզա ստանալու պահանջից։

