Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

«Դուք գիտեք, մենք վաղուց ենք քննարկում այս հարցը։ Դե-ֆակտո այսօր Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում հարցերի քննարկմանը, դե-ֆակտո Հայաստանն իր աշխատակիցներին, զինծառայողներին և ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին չի ուղարկում քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը չի վճարում անդամավճարները։ Բայց դե-յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ», – նշել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, հայ ժողովուրդն աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին այս կամ այն ժամանակահատվածում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ հանդես է գալիս ՀԱՊԿ-ից հանրապետության դուրսբերման օգտին և գոհ կլինի, եթե դա տեղի ունենա։ Նրա խոսքով՝ դա Երևանին կազատի դիլեմայից՝ դուրս գալ, թե չդուրս գալ կազմակերպությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31