Բաժիններ՝

Որքան արտարժույթ է գնվել և վաճառվել այս շաբաթ

Հուլիսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկերի կողմից գնվել է 73,800,406 ԱՄՆ դոլար 409.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86,114,890 ԱՄՆ դոլար 411.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,511,860 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 411.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3,868,995 EUR 533.04 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,072,352 EUR 537.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 729,764,148 ՌԴ ռուբլի 12.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 145,908,336 ՌԴ ռուբլի 12.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 67.7 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս