Երկրի ներսում «կզցնելով» սպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնապետի առաջ․ Տաթևիկ Հայրապետյան

Խաղաղությունը շատ կարևոր, շատ թանկ ու երանելի երևույթ է։ Պատերազմների մեջ թաղված այս խելահեղ աշխարհում չի կարելի չհասկանալ խաղաղության արժեքը, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այդուհանդերձ, «խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ։ Մեզ հասած «խաղաղության» մեջ պարբերաբար կրկնվում է պատերազմի սպառնալիքը․ այ, որ Արցախ բառն ասեք, պատերազմ կլինի, այ, որ էթնիկ զտումից խոսեք, պատերազմ կլինի, այ, որ Տիգրանաշենը չհանձնենք, պատերազմ կլինի, այ, որ Ալիևի ուզած Սահմանադրությանը ոչ ասեք, պատերազմ կլինի և այսպես շարունակ։ Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա, կա որոշում ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները և Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետություն, որտեղ եկեղեցին, բանակը, մշակույթը, ազգային ինքնությունը, անկախության հռչակագիրը, սփյուռքը, պատմական հիշողությունը թիրախավորված են, իսկ առհասարակ հայ լինելը խնդրահարույց է։ Եթե սա ոմանց չափազանցություն է թվում, ուրեմն իրենք դեռ վարդագույն ակնոցներով են նայում մեզ հետ տեղի ունեցողին։

Երկրի ներսում «կզցնելով» (կներեք տգեղ տերմինը կիրառելու համար) սպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնապետի առաջ։ Նա կզել է, քանի որ դրանում է տեսել իշխանություն պահելու ձևը, կզել է, քանի որ պարտված է հոգով, սրտով ու մտքով, կզել է՝ քիչ է, որոշել է մի ողջ ժողովրդի էլ կզացնի, դրա համար եկել ՀՀ ԱԺ ամբիոնից կրկնում է ադրբեջանական խոսույթներ, սպառնում է պատերազմով, ասում է՝ հո մենակ չեմ կզելու, եկեք նոր սահմանադրություն ընդունեք Ալիևի ուզածով, որ բոլորով կզենք, ասենք՝ մենք պարտված, ձախողած ժողովուրդ ենք, մենք որոշեցինք կզել։ Սա է նրա ուզածը, ու էս ճանապարհին նախկինների թեման ընդամենը հայտնի երգացանկի կրկնությունն է, ոնց որ կինոթատրոնում այլ կինո էլ չլինի։

Այս ամենը լուրջ մարտահրավեր է հանրության թե՛ քաղաքական, թե՛ հասարակական և թե՛ մտավորական շերտերի համար։ Ես որքան նայում եմ, իր կյանքով ապրող ՀՀ շարքային քաղաքացին էսօր հազարապատիկ ավելի գիտակից է, համարձակ, ուղղախոս, քան բազմաթիվ կարկառուն թվացող դեմքեր։ Մենք մեծ հաշվով քաղաքական ու հանրային առաջնորդության կարիք ունենք՝ Ալիևի առաջ կզածին իշխանությունից հեռացնելու ու իր հակապետական քաղաքականությանը վերջ տալու համար․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31