ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղեկացված է Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված տեսանյութի մասին
Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղյակ է Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված այն տեսանյութի մասին, որում քննարկվում է Դոնալդ Թրամփի որդուն սպանելու պլանը։
Այս երեք րոպե տևողությամբ տեսանյութում շոշափվում է Բերոն Թրամփի սպանության թեման, ևպնդվում է, թե նա գտնվում է հսկողության տակ, իսկ նրա սպանության համար սահմանվել է 10 միլիոն դոլար պարգևավճար։

