ՌԴ ՊՆ․ 12 ժամում Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա խոցվել է 39 ուկրաինական ԱԹՍ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում չեզոքացրել են 39 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ինքնաթիռային տիպի անօդաչուները ոչնչացվել են Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի և Ռոստովի մարզերի երկնքում, ինչպես նաև որսվել են Սև ծովի ջրատարածքում։

