Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է. Աննա Գրիգորյան
Այս ամենն արվում է բացառապես առաջիկա զիջումների ֆոնին. Աննա Գրիգորյանը` Քոչարյանների նկատմամբ իրականացվող գործընթացի մասին
«Այսինքն՝ փորձ է արվում առաջիկա զիջումներից առաջ` լինի Տիգրանաշենի հարցը, թե «ալիևյան Սահմանադրության» ընդունումը` փորձ է արվում հիմնական դերակատարներին չեզոքացնել և նաև վախի այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի այլևս չհամարձակվի որևէ դիրքորոշում հնչեցնել»,–ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նա նշեց, որ մեծ հաշվով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգները իջեցրել է, ձեռքի աշխատանքով արդարադատություն է իրականացնում, իսկ դատավորները ուղղակի էդ հրամանն են կատարում։

