Եգիպտոսում իրականացված հեղաշրջումը խորհրդանշում է քաղաքական իսլամի ավարտը. Բաշար Ասադ
Սիրիական Ath-Thawra թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Եգիպտոսում իրականացված հեղաշրջումը խորհրդանշում է քաղաքական իսլամի ավարտը. «Այն, ինչ տեղի է ունեցավ Եգիպտոսում, այսպես կոչված քաղաքական իսլամի ավարտն է:
Աշխարհի յուրաքանչյուր կետում յուրաքանչյուրին, ով կրոնն օգտագործում է քաղաքական նպատակներին հասնելու նպատակով, կամ էլ մի մասի համար մյուսների հաշվին օգուտներ ստանալու համար, սպասվում է նման կրախ:
Դուք չեք կարող մշտապես հիմարացնել բոլոր մարդկանց, առավել ևս Եգիպտոսի նման հազարամյա քաղաքակրթությանը: Եգիպտոսի ժողովուրդը հայտնի է իր արաբական ազգային հստակ մտածելակերպով»: