ԿԳՄՍՆ հերթական խոշոր դրամաշնորհի շահառուն կրկին Վլադիմիր Գևորգյանն է

ԿԳՄՍ նախարարությունն օրերս խոշոր դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքել «Գևորգիան կոնցեռն» ՍՊԸ-ի հետ․ պայմանագրի գին է նշվել 86 միլիոն 124.800 դրամը (23.500 դոլարից ավելի), որը նախատեսված է «ՀՀ վարչապետի հովանու ներքո «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»» մարզական խաղերի անցկացման համար։

Գումարի շրջանակում մատակարար ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի ընթացակարգով, կկազմակերպի սննդի և տրանսպորտի ապահովում, գավաթների, համազգեստի ձեռքբերում,  հավաստագրերի տպագրություն, դրամական պարգևների հանձնում և այլն։

Մատակարարն էլ պետգնումներում և հատկապես ԿԳՄՍ նախարարության հետ գործընկերային սերտ կապեր ունեցող գործարար է՝ Վլադիմիր Գևորգյանը։ 168am-ը տարբեր հրապարակումներով անդրադարձել է Գևորգյան ֆենոմենին․ հենց նա է իր կոնցեռնի տակ հավաքել իրեն ու իր ընտանիքին առնչվող այլ ՍՊԸ-ների՝ զորօրինակ՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել», և այլն, որոնցով մասնակցում է պետգնումների և հաճախ պայմանագրեր կնքում առանց մրցույթի։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31