Բաժիններ՝

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը (BNPB):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 15-ի գիշերը Ինդոնեզիայի Ֆլորես կղզու մոտ 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի է ունեցել։

«Երկրում զոհերի թիվը հետևյալն է՝ 25 մարդ Մանգգարայի շրջանում, 20-ը՝ Արևելյան Մանգգարայի շրջանում, 4-ը՝ Սիկկա շրջանում, մեկական՝ Արևմտյան Մանգգարայի և Նագեկեո շրջաններում, և երկուսը՝ Էնդե շրջանում», – ասել է BNPB-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բերթոն Փանջայթանը։

Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվն այս պահի դրությամբ 53 է։

Ինդոնեզիայի իշխանությունների վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով 137 մարդ է տուժել, այժմ նրանք անհրաժեշտ բուժում են ստանում տեղական հիվանդանոցներում։

Բացի այդ, 5488 մարդ շարունակում է մնալ կենտրոնացված տարհանման ապաստարաններում, ևս 171-ը տարհանվել են ինքնուրույն։

Ազգային գործակալությունը գրանցել է ենթակառուցվածքների լուրջ վնաս, 1543 տուն է վնասվել։

Վնասվել են նաև 87 կրթական հաստատություններ, 50 կրոնական շենքեր, 78 պետական հաստատություններ և բազմաթիվ այլ հանրային շենքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31