Եթե Հայաստան-Թուրքիա կարգավորումը մաս դառնա այդ փաթեթի, հնարավոր է այդ արատավոր շղթան կտրել
«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկմանը «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն անդրադառնալով ԱՄՆ-ի և միջազգային գործընկերների դերակատարմանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, նշեց, որ չի կարելի հույս ունենալ, թե Ադրբեջանն ու Թուրքիան բարի կամք կդրսևորեն, արտաքին իրական ներգրավում պետք է լինի, հատկապես երբ 2026 թվականի վերջից ԱՄՆ-ը կենտրոնանալու է ներքաղաքական հարցերի վրա:
«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դառնա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևոր և բաղկացուցիչ մաս: Եթե դա տեղի ունենա, ապա գոնե մինչև 2026 թվականի ավարտը՝ ԱՄՆ ներգրավմամբ, հնարավոր է այս արատավոր շղթան կոտրել: Իսկ եթե 2027 թվականի փետրվարին ունենանք այն նույն վիճակը, ինչ այսօր, ապա արատավոր շղթայի կոտրելու հավանականությունը նվազում է»,-շարունակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում

