Իրանում TRIPP հարցով կա’մ չեզոք են, կա’մ բացասական. Մտահոգությունները դեռ պահպանվում են
«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկմանը քննարկմանը «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը խոսելով վաշինգտոնյան փաստաթղթերի շուրջ իրանական արձագանքի մասին, նշեց, որ Իրանի պաշտոնական դիրքորոշումը հիմնականում դրական էր, որ ողջունում են խաղաղության գործընթացը:
«Կային նաև չեզոք հայտարարություններ, և կային բացասական: Իսկ փորձագիտական շրջանակներում ԹՐԻՓՓ-ի շուրջ դրանք կա՛մ չեզոք էին, կա՛մ բացասական: Իսկ հիմա պաշտոնական մակարդակով Իրանից դրական հայտարարություն մենք չենք տեսնում, լավագույն դեպքում կարող ենք տեսնել չեզոք հայտարարություններ, հիմնականում բացասական են՝ վերջին կես տարվա կտրվածքով, ինչը պայմանավորված է Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմով:
Իրանի փորձագետների ի սկզբանե եղած մտահոգություննեևը դեռ մնացել են»,- ասաց նա՝ հավելելով, որ փորձագետները նշում են, որ ՌԴ-ն դեռ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իր վերջնական մոտեցումը չի հայտնել:
Մանրամասները՝ տեսանյութում

