Թուրքիան 1918 թվականից է ձգտել անխոչընդոտ կապ ունենալ Ադրբեջանի հետ, հետևաբար, դրական է տրամադրված
«Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել» թեմայով քննարկմանը «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը նշեց, որ ԹՐԻՓՓ-ն ադրբեջանական ցանկությունները չի բավարարում 100 տոկոսով:
«ԹՐԻՓՓ-ն իրենց բավարարում է 60-70 տոկոսով: Հասկանալի է, որ բեռների ստուգում լինելու է, այդ «ֆրոնտ օֆիս» կոչվածը՝ մասնավոր ընկեերությունների կողմից, գուցե նաև՝ ոչ հայկական: Բայց նրանք նաև շեշտում են անխոչընդոտ անցման մասին, որը ֆիքսված է վաշինգտոնյան հռչակագրում, ուստի նրանք վստահ են, որ բեռների ստուգում կլինի, սակայն դեպքերի 90 տոկոսի դեպքում հայկական կողմը չի մերժի ադրբեջանցիների անցումը Սյունիքի տարածքով»,- շարունակեց նա:
Քաղաքագետի խոսքով, Թուրքիան դեռ 1918 թվականից միշտ էլ ձգտել է անխոչընդոտ կապ ունենալ Ադրբեջանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում

