Թրամփը Պետքարտուղարությունում խնդրել է հանդիպումն ավելի շուտ ավարտել՝ մատնանշելով «պատերազմ վարելու» անհրաժեշտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պետքարտուղարությունում անցկացվող կլոր սեղանի ընթացքում հանդիպման մասնակիցներին խնդրել է արագացնել դրա ավարտը՝ հայտարարելով, որ իրեն անհրաժեշտ է վերադառնալ պատերազմի հետ կապված հարցերին։

«Եթե կարողանայիք շտապել, ես շնորհակալ կլինեի, որովհետև մեզ պետք է պատերազմ վարել։ Ահա, սա է իմ պատրվակը, որ այստեղից մի փոքր շուտ հեռանամ»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ որ հակամարտության մասին է խոսքը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրանի դեմ կարող է ավարտվել մոտ ապագայում։ Ըստ Թրափի՝ հակամարտության ավարտից հետո ինքն ակնկալում է նավթի համաշխարհային գների նվազում։

Դրանից առաջ ԱՄՆ նախագահը զգուշացրել էր նաև, որ Վաշինգտոնը պատրաստ է Իրանին «Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չտեսնված մասշտաբի» հարված հասցնել, եթե Թեհրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31