Բաքվի դատարանը մերժել է Արցախի ղեկավարների բողոքը

Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը մերժել է Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի վճիռը։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Դատավոր Էլմար Ռահիմովի նախագահության կայացված որոշման համաձայն Բաքվի ռազմական դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 5-ի վճիռը, բողոքարկումների մասով, մնում է անփոփոխ», – հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը։

Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ մեղադրանքներով։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հունիսին բանտից ձայնային ուղերձով հայտնել էր, որ բողոքարկումը ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31