Զելենսկին պաշտոնից ազատել է մի շարք դեսպանների, այդ թվում՝ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է մի շարք երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային։
Ստեֆանիշինան ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան էր նշանակվել 2025 թվականի օգոստոսին։ Մինչ այդ նա եղել է Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչը, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետը, ինչպես նաև արդարադատության նախարարը։
Ֆեյսբուքում հրապարակած գրառմամբ Ստեֆանիշինան նշել է, որ դեսպանի պաշտոնից հեռանալը սեփական որոշումն է՝ պայմանավորված անձնական հանգամանքներով։
Վերջին շաբաթներին ուկրաինական լրատվամիջոցները գրում էին, որ Զելենսկին ցանկանում է Վաշինգտոնում դեսպանի պաշտոնում նշանակել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախկին քարտուղար Ռուստեմ Ումերովին։ Սակայն օգոստոսի 3-ին Ումերովը նշանակվել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։
Նույն օրը Զելենսկին պաշտոնից ազատել է նաև Ավստրիայում, Թունիսում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Սինգապուրում Ուկրաինայի դեսպաններին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում երկրի մշտական ներկայացուցչին։ Նախագահի գրասենյակը կադրային փոփոխությունների պատճառները չի հայտնել։

