Լիլիթ Մակունցն արդեն նոր պաշտոն ունի
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել` փոխարինելով Արայիկ Հարությունյանին: Տեղեկությունը հրապարակված է վարչապետի որոշումներում:
«Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ էլ Մակունցն ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

