Դատավոր դառնալու փշոտ ճանապարհը. արդարադատության նախարարի խորհրդականի միավորները բարձրացվել են բողոքարկման արդյունքում

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքներին 168.amանդրադարձել էր շուրջ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 1-ին:

Գրել էինք, որ  դատավորի 32 հավակնորդներից ոչ ոք չէր հավաքել անցողիկ 80 միավորը, ինչը նշանակում էր, որ այս ցուցակից որևէ մեկը դատավոր դառնալ չէր կարող: Նրանց թվում էին քաղաքական հնչեղություն ունեցող հանրային մեղադրող Հայկ Ավետյանը և արդարադատության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը:  

Սակայն հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքներն ամփոփվել են։

Ըստ հրապարակման՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ անհրաժեշտ անցողիկ միավորները հաղթահարել և հարցազրույցի փուլ են անցել երկու հավակնորդ։

Կարդացեք նաև

«Առավել բարձր արդյունքը գրանցել է Ներսես Ժիրայրի Զեյնալյանը, որը թեստային առաջադրանքների փուլում ստացել է 50 միավոր, իսկ իրավական խնդիրների գնահատման արդյունքում՝ 31.5 միավոր։ Նրա հանրագումարային արդյունքը կազմել է 81.5 միավոր։

Երկրորդ թեկնածուն՝ Հայկ Վահանի Քամալյանը, թեստային առաջադրանքների համար ստացել է 46 միավոր, իսկ իրավական խնդիրների լուծման համար՝ 34 միավոր՝ ապահովելով 80 միավոր ընդհանուր արդյունք»,- նշված էր հայտարարության մեջ:

Պարզվում է՝ նշված երկու թեկնածուներն անցողիկ բավարար շեմն ապահովել են բողոքարկման արդյունքում: Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով հատուկ կարգով 2306.2026 թվականին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից 12-ի կողմից գրավոր քննության արդյունքների վերաբերյալ ներկայացվել են բողոքներ, ինչի արդյունքում Ներսես Զեյնալյանի թեստային առաջադրանքների գնահատականը 44-ից դարձել է 50, իսկ իրավական խնդիրների լուծման արդյունքում ստացած 26.5 միավորը՝ 31.5: Այսինքն՝ առաջադրանքների գնահատականները համապատասխանաբար 6 և 5 միավորով բարձրացնելուց հետո Ներսես Զեյնալյանը ստացել է 81.5 միավոր և հնարավորություն է ստացել մասնակցելու հարցազրույցի փուլին:

Բարձրացվել են նաև Հայկ Քամալյանի միավորները՝ համապատասխանաբար՝ 1 և 12 միավորներով: Վերջինս նույնպես կմասնակցի հարցազրույցի փուլին:

Բողոքարկման հանձնաժողովի նախագահը նախկին դատավոր, այժմ փաստաբան Սերգեյ Մարաբյանն է, անդամները՝ գործող դատավորներ Մակար Կիրակոսյանն ու Տիգրան Ոսկանյանը:

Նշենք նաև, որ բողոքարկման հանձնաժողովը յուրաքանչյուր, այդ թվում՝ Ներսես Զեյնալյանի և Հայկ Քամալյանի բողոքների վերաբերյալ որոշում է հրապարակել: Որոշումներն անանուն են, ինչից կարելի է ենթադրել, որ բողոքարկման հանձնաժողովը տեղյակ չի եղել՝ ում աշխատանքն է վերանայում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31