ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին. Bloomberg
FIFA-ն հաստատել է, որ մտադիր չէ տեղափոխել 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը՝ չնայած Կանադայի անտառային հրդեհների հետևանքով Նյու Յորքի և Նյու Ջերսիի շրջանում առաջացած ծխապատությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, փոխանցում է championat.com-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնարավոր է տեղափոխվի եզրափակիչը, որտեղ պետք է հանդիպեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները, սակայն դա չի համապատասխանում ֆեդերացիայի ներկայիս դիրքորոշմանը։
FIFA-ում ընդգծում են, որ եթե մրցաշարի մասնակիցների առողջությանը վտանգ սպառնա, կգործեն արդեն հաստատված արձանագրությունները, որոնք թույլ են տալիս օպերատիվ գնահատել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում որոշում կայացնել հանդիպումների անցկացման ձևաչափը փոփոխելու վերաբերյալ։
Աղբյուրի տվյալներով՝ FIFA-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը տեղափոխելու ծրագիր չկա։
Իսպանիա-Արգենտինա հանդիպումը նախատեսված է հուլիսի 19-ին Նյու Ջերսիի (ԱՄՆ) մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։

