Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել

Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Ահվազի հիվանդանոցից տարհանվել է մոտ 211 հիվանդ։ Այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ նշելով, որ հիվանդները տեղափոխվել են այլ բուժհաստատություններ։

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրը հայտարարել էր, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով իրանական կողմում զոհերի թիվը հասել է 35-ի, ավելի քան 300 մարդ վիրավորվել է։

Նրա խոսքով՝ առնվազն 72 մարդ հոսպիտալացված է։ Քերմանփուրը չի հստակեցրել, թե վիրավորներից կամ զոհերից քանիսն են քաղաքացիական անձինք և քանիսին են զինվորականներ։

Ամերիկյան կողմի վերջին հարվածների հետևանքով Թեհրանում գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են հարվածների մասին Բանդար Աբբասում, Ղեշմ կղզում, Սիրիկում, Չաբահարում, Քոնարակում, Ռասքում, Խոնդաբում, Խորրամաբադում և Սեմնանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031