Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ
Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խոցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին:
«Ազովի ծովում ստվերային նավատորմի 116 նավ՝ ծովային մարտի առաջին փուլն ավարտված է։ Հիմա Սև ծովն է։ Խոցվել է 17 նավթային լցանավ, երկու գազատար լցանավ, մեկ քարշակ»,- գրել է նա։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել Բրովդիի հայտարարությունը։
Ուկրաինական հարձակումների պատճառով Ռուսաստանը դադարեցրել է փոխադրումները Ազով-Դոնյան ծովային ջրանցքով, իսկ Ռոստովի մարզի իշխանությունները սկսել են այլընտրանքային ուղիներ փնտրել նոր բերքի հացահատիկի իրացման համար։
Բրովդին հայտարարել է, որ ռուսական «ստվերային նավատորմի» մաս կազմող փոքր և միջին հարթահատակ լցանավերի ոչնչացումը փաստացի անհնարին է դարձնում նավթի արտահանումը նավահանգիստներից՝ Վոլգա-Դոնյան ջրանցքի և Ազովի ծովի միջոցով։ Այդ փոքր նավերը, նրա խոսքով, Սև ծովում նավթը բեռնաթափում են խոշոր լցանավերի վրա, որոնք մեծ ջրատարողության պատճառով չեն կարող մուտք գործել Ազովի ծովի նավթային տերմինալներ կամ նավահանգիստներ։

