Ֆրանսիան Ուկրաինային խոստացել է Patriot-ի 2 եվրոպական անալոգ, ինչպես նաև SCALP հրթիռների և AASM ռումբերի արտադրության արտոնագրեր. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ուղղված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը։ Իր տելեգրամյան ալիքում նա հայտարարել է, որ Ուկրաինան կստանա SCALP թևավոր հրթիռների, AASM կառավարվող ավիացիոն ռումբերի, ինչպես նաև Aster 30 հրթիռների արտադրության արտոնագրեր։ Բացի այդ, Ֆրանսիան արդեն այս տարի Ուկրաինային կմատակարարի նորագույն ֆրանս-իտալական SAMP/T NG ՀՕՊ երկու համակարգ (Patriot-ի անալոգը) և կարդիականացնի ու կանցնի հավելյալ Aster 30 հրթիռների արագացված փոխանցմանը, որոնք պետք է ստացվեն մինչև հոկտեմբեր։

Զելենսկու խոսքով՝ կողմերը պայմանավորվել են նաև ֆրանսիական Rafale կործանիչների բազայի վրա ուկրաինական ավիացիոն խմբի ձևավորումն սկսելու շուրջ։ Ծրագրվում է առաջին 16 ինքնաթիռների գնումը, ընդ որում՝ ուկրաինացի օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը Ֆրանսիայում կմեկնարկի արդեն այս տարի։ Ուսուցման ավարտից հետո առաջին չորս կործանիչները կփոխանցվեն Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։ Զելենսկին ձեռք բերված համաձայնությունները անվանել է «Ուկրաինայի հետ պաշտպանական համագործակցության ոլորտում Ֆրանսիայի իրական առաջնորդական քայլ՝ ի շահ ամբողջ Եվրոպայի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031