ՀԷՑ-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում՝ հանուն Հայաստանի Հանրապետության. Սահմանադրության և ՀՀ Օրենսդրության տառին համապատասխան. Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․

«ՀԷՑ-ի պետականացման գործընթացն անշեղորեն առաջ է մղվում՝ հանուն Հայաստանի Հանրապետության. Սահմանադրության և ՀՀ Օրենսդրության տառին համապատասխան.

ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի (ՀԷՑ-ի 70%-ի բաժնեմասի սեփականատեր) կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը։

«ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝ որպես բացառիկ միջոց «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի 70% բաժնեմասի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան օտարելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով:

Դատարանը գտել է, որ նման հայցը ենթակա չէ քննության, եւ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու՝ Վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031