Նիկոլը քիչ էր, հիմա էլ աղանդավորներն են սկսել Եկեղեցու վրա հարձակվել

Կարմրավորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ֆեյսբուքյան էջը գրում է.

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք։ Ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական»։

Ասենք՝ դուք գնացել եք Եկեղեցի և լսել եք, թե՛ այս քահանան, թե՛ այն քահանան ինչ է խոսում։ Կան երկու տարբերակ՝ գնալ Եկեղեցի կամ գնալ փրփուր փարթի, զբաղվել տարբեր գայթակղություններով, նայել հեթանոսական երևույթներ և այլն։ Բայց ձեր սեփական գայթակղությունների համար մի մեղադրեք քահանաներին։

Հասկացեք՝ Վարդավառը մեր մշակույթի մի մասն է, որը վերաիմաստավորվեց և դարձավ քրիստոնեական տոն։ Այդպես պահպանվեց հայկական մշակույթի մի մասը և ստացավ նոր խորհուրդ։ Այն նաև ցույց է տալիս, թե որքան հին ու հարուստ մշակույթ ունի մեր ազգը, որի մասին խոսում են ամբողջ աշխարհում։

Եթե խոսում ենք օտար տոների մասին, օրինակ՝ Հելոուինի, ապա Եկեղեցին իր դիրքորոշումն ունի դրա վերաբերյալ դուք լսում եք Եկեղեցուն իհարկե է ոչ Բայց ինչո՞ւ եք անընդհատ փորձում հասարակության մեջ մեղադրանքներ տարածել և ուրիշների վրա բարդել այն, ինչի պատասխանատվությունը ինքներդ ունեքԲավական է մարդկանց անընդհատ դատել մոռանում եք մի բան Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Քրիստոսին։ Եթե կա դատող կամ գնահատող, ապա վերջնական դատավորը Քրիստոսն է, ոչ թե մարդիկ։ Ոչ ոք չպետք է իրեն դնի ավելի արդարի կամ անսխալականի տեղում։ Բավական է ժողովրդին մոլորեցնել և ատելություն տարածել ձեր շնացող տեսակի համար ամբողջ աշխարհ մեղավոր է բայցի ձեզնից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031