Իրանը փրկել է Հորմուզի նեղուցում նավերի բախումից տուժած 23 օտարերկրյա նավաստիների. Fars

Իրանի փրկարար ծառայությունները Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզուց հյուսիս, փրկել են 23 օտարերկրյա նավաստիների այն բանից հետո, երբ բեռնատար նավը բախվել է մեկ այլ նավի, հայտնում է իրանական Fars գործակալությունը։

Գործակալության փոխանցմամբ՝ բախման հետևանքով բեռնատար նավի կորպուսը լրջորեն վնասվել է, և նավի մեջ ջուր է լցվել։ Նավապետը հրահանգել է շտապ տարհանել անձնակազմին։

Բոլոր 23 նավաստիներն անվտանգ տեղափոխվել են Քեշմ կղզի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031