Բաժիններ՝

Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ կիսաեզրափակչում. հայտնի է ֆրանսիացի աստղի վիճակը

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կկարողանա օգնել իր թիմին աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe պարբերականը։

Մարոկկոյի դեմ քառորդ եզրափակչի հաղթական (2-0) հանդիպման վերջնամասում Մբապեն ցավեր էր զգացել և փոխարինվել էր։ Պահեստայինների նստարանին բժիշկները սառույց էին դրել հարձակվողի կոճի հատվածում։ Սակայն խաղից անմիջապես հետո աստղային ֆուտբոլիստը նշել էր, որ լուրջ խնդիրներ չունի, ինչն այժմ հաստատվում է նաև ֆրանսիական մամուլի կողմից։

Ինչպես արդեն հայտնի է, կիսաեզրափակչում Դիդիե Դեշամի գլխավորած թիմի մրցակիցը կլինի Իսպանիայի ազգային հավաքականը, որն իր հանդիպումն արդեն ավարտել է՝ 2-1 հաշվով կարևոր հաղթանակ տոնելով Բելգիայի ընտրանու նկատմամբ:

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին այս պահին կիսում են առաջին հորիզոնականը ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուների մրցավազքում։ Երկու ֆուտբոլիստներն էլ ընթացիկ առաջնությունում դարձել են 8-ական գոլի հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031