Բաժիններ՝

Ուրմիա լճի մակարդակը մեկ տարում նվազել է ևս 28 սանտիմետրով

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուրմիա լճի մակարդակը նվազել է ևս 28 սանտիմետրով` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարության Ջրի ու ջրային պաշարների բաժնի պետ Ալիռզա Դաիմին:

Վերջինիս խոսքերով` լճի մակարդակի անկման պատճառներն են գյուղատնտեսական դաշտերի ոռոգման համար ջրի օգտագործման մեծացումը և տեղումների պակասը: Դաիմին կարևորել է ոռոգման նպատակով ջրօգտագործման նվազեցումը:

Նշվում է, որ Ուրմիա լիճը փրկելու համար տարեկան անհրաժեշտ է 3.1 միլիարդ խորանարդ մետր ջուր: Լճի յուրաքանչյուր լիտր ջուրը պարունակում է 330 գրամ աղ: Ավելի վաղ այդ ցուցանիշը կազմել է 160-170 լիտր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս