Բուշեհրի ատոմակայանը գործարկվել է 100 տոկոս հզորությամբ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի «Բուշեհրի» ատոմակայանը երեք օր առաջ հասցվել է իր հզորության 100 տոկոսանոց մակարդակին: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Ֆերեյդուն Աբբասին.
«Բուշեհրի ատոմակայանը կարիք ուներ տեխնիկական որոշակի տեսչությունների ու ստուգումների: Մենք դրանք իրականացրել ենք ամիսներ առաջ:
Երեք օր առաջ Բուշեհրի ատոմակայանը շահագոծման հանձնվեց 1000 մեգավատտ հզորությամբ: Բարեբախտաբար, դրանից հետո ինձ չեն հայտնել, որ ատոմակայանի աշխատանքում կան ինչ-ինչ թերություններ»: