Իսրայելում հայտարարում են՝ հաջորդ բախումը կլինի Թուրքիայի հետ. Վլադիմիր Ավատկով
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, ռուս թուրքագետ Վլադիմիր Ավատկովն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և դրանց հնարավոր ճանաչումը Ռուսաստանի Դաշնության կողմից։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվա կատարած այցին, Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարմանը, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարաբերություններին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հարցերին։

Բացի այդ, քննարկվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Իսրայելի որոշումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացների հետագա զարգացման հեռանկարները։
Հայկ Դերզյան

