Ճապոնիայում տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ
6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ծայր հարավ-արևմուտքում՝ Կումե և Միյակո կղզիների մոտ։ Ցունամիի վտանգ և զգալի վնասների մասին հաղորդումներ չկան, հայտնել է ազգային օդերևութաբանական վարչությունը, որը կատարում է նաև սեյսմոլոգիական ծառայության գործառույթները։
Ըստ դրա տվյալների՝ երկրաշարժի օջախը գտնվել է օվկիանոսի հատակի տակ՝ շատ մակերեսային խորության վրա, սակայն դրա խորությունը դեռ չի հաջողվել ճշգրիտ որոշել։
Կումե և Միյակո կղզիներում գտնվում են առողջարանային հյուրանոցներ և այլ զբոսաշրջային օբյեկտներ։ Միյակոյում կա նաև Ճապոնիայի զինված ուժերի բազա։

