Բաժիններ՝

Բրազիլիայում բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների քանակը հասել է 5-ի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայում անցկացվող բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների քանակը հասել է 5-ի: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Բելու Հորիզոնտի քաղաքում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ մահացել է մի տղամարդ:

Խոսքը 21-ամյա Դուգլաս Էնրիկե դե Օլիվեյրայի մասին է, ով վայր է ընկել բարձր տեղից և մահացել ստացած վնասվածքներից: Կա մոտ մեկ տասնյակ վիրավոր: Դրանով իսկ Բրազիլիայում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ զոհվածների քանակը հասավ 5-ի:

Բրազիլիայում բողոքի զանգվածային ակցիաները մեկնարկել են գրեթե երեք շաբաթ առաջ, ինչի համար առիթ ծառայեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը:

Բրազիլացիները դժգոհ են նաև կրթության ու առողջապահության ոլորտների անբավականաչափ ֆինանսավորումից, երկրում տիրող կոռուպցիայից, և տնտեսական ու սոցիալական այլ խնդիրներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս