Պայթյուն Դամասկոսում. մահացածներ ու տուժածներ կան
Դամասկոսի Ան-Նասր փողոցի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է SANA գործակալությունը:
Նախնական տվյալով՝ 4 մարդ մահացել է, ևս 10-ը՝ վնասվածքներ ստացել։
Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների խմբերը։
Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ։

