ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի համար ծախսում է ավելի շատ գումար, քան որևէ այլ երկիր՝ նրանց պաշտպանելnւ համար. Թրամփ
ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի համար ծախսում է ավելի շատ գումար, քան որևէ այլ երկիր՝ նրանց պաշտպանելու համար: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի համար ծախսում է ավելի շատ գումար, քան որևէ այլ երկիր՝ նրանց պաշտպանելու համար, առանց դրանից որևէ օգուտ ստանալու. ԱՄՆ՝ 999 միլիարդ դոլար, Միացյալ Թագավորություն՝ 90,5 միլիարդ դոլար, Ֆրանսիա՝ 66,5 միլիարդ դոլար, Իտալիա՝ 48,8 միլիարդ դոլար, Լեհաստան՝ 44,3 միլիարդ դոլար։ Մյուսները, ներառյալ Գերմանիան, շատ ավելի ցածր են։ Ծիծաղելի է»,- նշել է Թրամփը:

