Բաժիններ՝

Հանկարծամահ է եղել Ալեքսեյ Ստարովոյտովը

46 տարեկանում հանկարծամահ է եղել Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Ստարովոյտովը: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություններ են հրապարակվել Մոսկվայի քաղաքապետի կայքում։

Քաղաքապետարանում նշել են, որ Ստարովոյտովը տաղանդավոր իրավաբան էր և հսկայական ներդրում է ունեցել ժամանակակից Ռուսաստանի ֆեդերալիզմի և տեղական ինքնակառավարման կայացման գործում, ինչպես նաև մասնակցել է տասնյակ դաշնային օրենքների նախապատրաստմանը և Մոսկվայի օրենսդրության ձևավորմանը:

«Անհնար է թերագնահատել նրա դերը Մոսկվայի օրենսդրության ձևավորման գործում վերջին 15 տարիներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Իզվեստիայի» տվյալներով՝ Ստարովոյտովը մահացել է Մոսկվայի իր բնակարանում։ Մահվան նախնական պատճառը սրտանոթային անբավարարությունն է։ Դին հայտնաբերել է կինը։

Ալեքսեյ Ստարովոյտովը ծնվել է 1979 թվականի հուլիսի 11-ին։ Ավարտել է Վլադիմիրի Ալեքսանդր և Նիկոլայ Ստոլետովների անվան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, աշխատել է իրավաբանական և դաշնային մարմիններում: 2010 թվականից աշխատել է Մոսկվայի քաղաքապետի և կառավարության աշխատակազմում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031