Վաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետ
Վաղը Կիևում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի ամենազանգվածային հարձակման զոհերի: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
«Վաղը՝ հուլիսի 3-ը, Կիևում հայտարարված է սգո օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա թշնամու ամենազանգվածային հարձակման զոհերի։ Այդ օրը քաղաքի բոլոր համայնքային շենքերի վրա կիջեցվեն դրոշները։ Խորհուրդ է տրվում իջեցնել նաև պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող շենքերի պետական դրոշները: Քաղաքում արգելված են ցանկացած զվարճալի միջոցառումներ»,- նշել է Կլիչկոն:
Քաղաքապետը նաև նշել է, որ Դարնիցկի շրջանում վնասված շենքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. այնտեղ դեռ փլատակների տակ մարդիկ են փնտրում։
Այս պահի դրությամբ հայտնի է Կիևում 13 զոհի մասին, ավելի քան 90 մարդ վիրավորվել է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ ընդհանուր առմամբ, այս գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 70 տարբեր տեսակի հրթիռ, որոնցից գրեթե կեսը բալիստիկ են, և գրեթե 500 հարվածային անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ ռեակտիվ «Շահեդներ»։ Հիմնական հարվածն ուղղված էր հենց Կիևին։

