Բաժիններ՝

Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել

Կոտ դ’Իվուարում վերջին ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է կառավարության խոսնակ Ամադու Կուլիբալին։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, և իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել։

Հորդառատ անձրևներից տուժել է նաև հարևան Գանան, որտեղ լայնածավալ ջրհեղեղների հետևանքով, այդ թվում՝ մայրաքաղաք Աքքրաում, առնվազն 12 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031